Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը

Ասացվածքներ առողջության մասին. վստահիր, բայց ստուգիր

Ասացվածքներ առողջության մասին. վստահիր, բայց ստուգիր

“Սառույցը օգնում է վնասվածքների ժամանակ”, “գիշերը ուտելը վնաս է”, պնդում են մարդիկ սերնդից սերունդ: Շատ հազվադեպ են այս “փաստերը” կասկածի դրվում: Բայց ինչպես պնդում են  բժշկության ոլորտի միջազգային մասնագետները, այս պնդումները միշտ չէ, որ կիրառվում են, գրում է ամերիկյան Yahoo.Health պորտալը:

Ամերիկյան լրագրողները խնդրել են ԱՄՆ-ի և Եվրոպայի բժիշկներին բացատրել մարդու առողջությանը և բուժման ժողովրդական մեթոդներին վերաբերող առավել տարածված ասացվածքները/առասպելները/:

Ասացվածք առաջին` գիշերը ուտելը վնասակար է

Ուշ ընթրիքը  խանգարում է  այրել հավաքած կալորիաները  (եթե, իհարկե գիշերվա ուտելուց հետո դուք չեք որոշել գնալ սպորտ դահլիճ   ): Ի միջիայլոց կարևոր է ոչ այնքան թե երբ ես ուտում , այլ ինչքան ես ուտոմ:  եթե հիշում եք մեծ մարդու համար մ եկ օրվա կալորիան  2000-2500 կկալ. է: (1000-1400 կկալ, եթե դուք դիետա եք պահում): Կարևոր է այս նշաձողը չբարձրացնել: Եվ  թե  երբ դուք կգործածեք ձեր անհրաժեշտ կալորիաները , դեր չի խաղում:

Ասացվածք երկրորդ` թարմ բանջարեղենը միշտ ավելի լավ է սառեցվածից

Օրենքով սառեցված բանջարեղենն ու միրգը ենթարկվում են թերմոմշակման, երբ նրանք իրենց թարմության գագաթնակետում են: Այնպես որ թարմ և սառեցրած մրգերի ու բանջարեղենի մեջ տեխնիկական տարբերություն չկա: Սակայն ինչքան երկար է ժամանակը սառեցրած մթերքը խանութ հասցնելիս, այնքան սննդարար նյութեր է  այն կորցնում:

Այդ պատճառով միշտ ուշադրություն դարձրեք պատրասման ժամկետի և արտադրող երկրի վրա:  Իհարկե ամռանը ապուշություն է ուտել սառեցրած հատապտուղ, բայց ձնռանը դա հիանալի միջոց է հարստացնել օրգանիզմի վիտամինների քանակը:

Ասացվածք երրորդ`սառույցը օգնում է վնասվածքների ժամանակ

Միշտ չէ,որ սառը կոմպրեսը լավ է տաքից: Դրանք օգտագործում են տարբեր դեպքերում: Տաքը թուլացնում է մկանները և  նպաստում արյան անոթների լայնացմանը, ինչի շնորհիվ սննդարար նյութերը և թթվածինը հեշտ են հասնում մարմնի վնասված մասերը: Այսպիսի թրջոցները օգտագործում են մկանների,ոսկորների և հանգույցների տարբեր վնասվածքների ժամանակ: Սակայն տաքացնող կոմպրեսը չի կարելի օգտագործել այտուցների և բորբոքումների ժամանակ:Նման դեպքերում սառը թրջոցն է օգտագործվում, այն ազդում է ինչպես հակասեպտիկ, թեթևացնում է ցավը:

Սառույցը  օգտագործում  են  անմիջապես վնասվածքից հետո: Իսկ երկու երեք օր հետո նրա վրա տաք են դնում , եթե իհարկե այն բաց վերք չէ:

Ասացվածք չորրորդ` դեպրեսիան բուժելը անօգուտ է , այն իքն իրեն կացնի


Հաճախ մենք չենք հասկանում, թե որքան լուրջ հիվանդություն է դեպրեսիան: Սովորաբար մենք ամեն կերպ փորձում ենք ոգևորել մեր անտրամադիր բարեկամներին և հարազատներին, ասելով նրանց, որ ամեն ինչ ինքն իրեն կացնի, կյանքին պետք է ավելի պարզ նայել: Սակայն դա միշտ չէ,որ օգնում է:Եթե մարդը դեպրեսիայի մեջ է երկու շաբաթ, ապա նա անպայման պետք է դիմի հոգեբուժին:

 

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ